ՌԴ-ի համար Ադրբեջանի եւ Հայաստանի հետ հարաբերությունները հավասարապես կարեւոր են։ Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանն ասել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Մեդվեդեւը նշել է, որ Մոսկվայի եւ Բաքվի միջեւ ռազմավարական գործընկերության հարաբերություններ են զարգանում։ «Մեր երկրները շատ նախագծեր ունեն՝ տնտեսական, մարդասիրական ոլորտներում, շատ քաղաքական հարցեր կան»։
Մեդվեդեւի խոսքով՝ ակնհայտ է, որ ներկայիս այցն անհրաժեշտ է առավելագույնս օգտագործել այդ նպատակների համար։ Իհարկե հիմա ամենապարզ իրավիճակը չէ, ցավոք, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սրվել է։ Չեմ թաքցնի, որ այդ իրադրությունը մեզ շատ է անհանգստացնում։ Մեզ համար երկու պետությունների հետ հարաբերությունները բացառապես կարեւոր են։ Միեւնույն ժամանակ մենք՝ որպես ՄԽ անդամ, պատասխանատու պետություն եւ Անվտանգության խորհրդի մշտական անդամ, պաշտպանում ենք այն մոտեցումները, որոնք ձեւակերպվել են ՄԱԿ մակարդակով»,- ասել է Մեդվեդեւը։
ՌԴ վարչապետը հույս ունի, որ ղարաբաղյան հակամարտության գոտում կայուն խաղաղություն կհաստատվի։ ՌԴ-ն հակամարտության կարգավորման կանի ամեն բան, ասել է վարչապետը։




























