Մենք ևս մեկ անգամ ապացուցինք, որ խնդրի կարգավորումն անհնար է առանց ԼՂՀ մասնակցության: Այս մասին ապրիլի 8-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀԿ պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը:

Այս պահին, նրա խոսքով, հայկական դիվանագիտությունը չպետք է հետ մնա բանակի լուծած խնդիրներից: «Բանակը լուծել է իր առաջ դրված խնդիրը: Հիմա հերթը դիվանագետներինն է: Հայկական դիվանագիտությունը չպետք է այնքան օրինակելի լինի, որքան միշտ է եղել: Սա հնարավոր կլինի այն դեպքում, եթե հասարակությունը շարունակի մնալ բանակի կողքին (դա անկասկած այդպես է) ու հստակ պահանջներ դնի դիվանագիտության առաջ»,- շեշտել է Բեքարյանը: