ԵՄ Տնտեսական եւ ֆինանսական հարցերով եվրահանձնակատար Պիեռ Մոսկովիչին սպառնացել է պատժամիջոցներ կիրառել Պանամայի եւ հարկային հաշվետվության ցածր մակարդակով այլ երկրների նկատմամբ, գրում է The Washington Post-ը։
Մոսկովիսին հայտնել է, որ նման միջոցներ կիրառվելու են այն դեպքերում, եթե երկիրն ամբողջությամբ հրաժարվի փողերի լվացման եւ հարկերից խուսափելու դեմ պայքարից։
«Մարդիկ հոգնել են այդ անկարգություններից։ Այս գործի հետ կապված գումարի չափը, անունները ուղղակի ցնցող են»,- ասել է եվրահանձնակատարը։
Պարբերականի փոխանցմամբ՝ Պանաման հրաժարվում է ԵՄ-ի հետ համագործակցելուց։




























