Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ քննարկել է Ռուսաստանի միջնորդական քայլերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Շարունակվում է տեսակետների փոխանակությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադարձությունների զարգացման մասին՝ հաշվի առնելով վերջին օրերին հեռախոսային շփումները Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հետ: Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ռուսական կողմի ձեռնարկած միջնորդական քայլերի մասին՝ այդ թվում ՌԴ վարչապետի ու արտգործնախարարի գծով շփումների մասին»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Բացի դրանից կողմերը քննակել են նաեւ երկկողմանի համագործակցության հարցերը: