Կոլումբիայում օրինականացրել են նույնասեռ ամուսնությունները, հայտնում է The Guardian-ը։

Համապատասխան որոշումն ընդունել է երկրի Սահմանադրական դատարանը, նոր կանոնները պաշտպանել են 9 դատավորներից 6-ը։ «Բոլոր մարդիկ առանց խտրականության ամուսնության բազային իրավունք ունեն»,- ասել է դատավոր Ալբերտո Ռոհասը։ Դատարանի որոշումը ողջունել են շենքի մոտ հավաքված նույնասեռականներն ու նրանց համախոհները։

Այսպիսով Կոլումբիան Արգենտինայից, Բրազիլիայից եւ Ուրոգվայից հետո դարձավ Լատինական Ամերիկայի 4-րդ պետությունը, որն օրինականացրեց նույնասեռ ամուսնությունները։