Լիբանանում դատարանը ապրիլի 8-ին երկրի տեղեկատվության նախկին նախարար Միշել Սամահին դատապարտել է 9 տարվա եւ 9 ամսվա ազատազրկման պայթուցիկ նյութերի մաքսանենգության եւ երկրի տարածքում ահաբեկչություններ պլանավորելու համար։ Սամահին ձերբակալել էին 2012թ. օգոստոսին, նրա գործը կրկնակի քննվել է, հայտնում է Reuters-ը։
Անցած տարվա մայիսին նախկին նախարարին դատապարտել էին 4.5 տարվա ազատազրկման, իսկ ընթացիկ տարվա հունվարին նա գրավի դիմաց ազատ էր արձակվել եւ սպասում էր նոր դատական գործընթացի։
2012-ին ԱՄՆ իշխանությունները Սամահին ընդգրկել էին միջազգային ահաբեկիչների ցուցակում՝ Լիբանանի տարածքում քայքայիչ գործունեության համար:




























