Կիեւում «Ավտոմայդանի» ակտիվիստները երկրի նախագահի նստավայրի առաջ ցույց են կազմակերպել, տեղի են ունեցել բախումներ ոստիկանների հետ, հայտնում է 112.ua-ն:

Հավաքվածները պահանջում էին իրավապահ մարմինների աշխատակիցների շրջանում լյուստրացիա անել: Բողոքի ցույցի ընթացքում նրանք այրել են անվադողեր, կրակը մարել են ոստիկանները: Նաեւ ակտիվիստները պահանջում էին, որ նախագահը դուրս գա ու հանդիպի իրենց:

Ակտիվիստներից մեկը՝ Սերգեյ Կոբան հեռուստաալիքի եթերում պատմել է ցուցարարների պահանջների մասին: «Առաջին պահանջն է աշխատանքից հեռացնել բոլոր անջատողականներին, որոնց հիմա նշանակելու են ղեկավար պաշտոնների՝ դատախազներին, ոստիկանական բաժանմունքների պետերին: Եվս մեկ պահանջ է ազատել մեր բոլոր հայրենասերներին ու վերանայել նրանց գործերը»,- շեշտել է նա: