Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ Թուրքիան ապակայունացնող երկրի դեր է կատարում համաշխարհային գործերում:
Ելույթ ունենալով ռուս-ղրղզական պատմամշակութային հարաբերությունների շուրջ կլոր սեղանի ժամանակ, Նարիշկինը անդրադարձել է նաեւ 1916-ին Թուրքմենստանի ապստամբությանը, փոխանցում է «Ինտերֆաքսը»:
«Առաջին համաշխարհային պատերազմի համաեվրոպական ողբերգությունը ավելի սաստկացավ 1916-ի իրադարձություններով, որոնք ընդհանուր ողբերգություն դարձան Թուրքմենստանի ժողովուրդների համար: Այն ժամանակ զոհվեցին տարբեր ազգությունների հազարավոր մարդիկ՝ ղրղզներ, ղազախներ, նաեւ ռուս վերաբնակներ: Մենք հիշում ենք այդ մասին»,- ասել է Պետդումայի խոսնակը:
Սերգեյ նարիշկինը շեշտել է, որ նույնիսկ հիմա ՝ հարյուր տարի անց Թուրքիան «ամենեւին կայունացնող դեր չի կատարում համաշխարհային գործերում»:




























