Բելգրադը մտադիր չէ անդամակցել ՆԱՏՕ-ին կամ ցանկացած այլ ռազմական դաշինքի, Բելգրադը պահպանելու է չեզոքություն, այս մասին ապրիլի 8-ին հատնել է երկրի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը:

«Եթե Սերբիան պահպանում է ռազմական չեզոքություն, ուրեմն նա դրա համար ունի Սկուպշչինայի որոշումը: Սերբիան չի ուզում լինել ոչ մի ռազմական դաշինքի անդամ»,- ասել է Վուչիչը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նա շեշտել է, որ Սերբիան չի անդամակցում ՆԱՏՕ-ին, ոչ մի դաշինքի էլ չի անդամակցում, պահպանում է իր ռազմական չեզոքությունը:

«Իսկ ինչո՞վ էին պայմանավորված բողոքները ( ՆԱՏՕ-ին անդամակցելու դեմ): Նրանով որ ինչ -որ մեկը ուզում էր օգտվել առանց որեւէ պատճառի լարվածությունը բարձրացնելու հնարավորությունից, քանի որ դա ինչ -որ մեկի համար միակ հնարավորությունն էր ինչ -որ բան անել իր քաղաքական կյանքում»,- հավելել է վարչապետը:

Միաժամանակ նա հաստատել է, որ Սերբիայի գործող կառավարությունը պատժամիջոցներ չի ներդնելու Ռուսաստանի դեմ: