Կոսովոյում ընդդիմադիր ուժերը արցունքաբեր գազ են կիրառել՝ փորձելով խափանել նախագահ Հաշիմ Տաչիի երդմնակալության արարողությունը։

Անկարգությունները սկսվել էին Պրիշտինայում։  Իրավապահները կարողացել են խափանել ընդդիմության գործողությունները, հայտնում է Associated Press-ը։

Ավելի վաղ Կոսովոյի խորհրդարանը գործող արտգործնախարար Հաշիմ Տաչիին երկրի նախագահ էր ընտրել։