ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստացած ներողությունը կապ չունի «պանամական փաստաթղթերի» հետ։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Lenta-ն։

«Դա եղել է նախքան «պանամական փաստաթղթերի» ի հայտ գալը։ Քանի որ նախագահը չի տվել ոչ մեկի անունը, ես համապատասխանաբար ինձ իրավունք չեմ վերապահում անել դա»,- նշել է Պեսկովը։

Նախօրեին Պուտինը, Սանկտ Պեևեբուրգում մեդիաֆորումի ժամանակ մեկնաբանել էր օֆշորային սկանդալը եւ նշել, որ ամերիկյան կողմն իրենից ներողություն է խնդրել։