Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը հայտարարել է, որ Բելառուսում ռուսական ավիաբազայի տեղակայման հարցը դեռ չի քննարկվում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Եթե անհրաժեշտություն լինի՝ ամեն դեպքում կարելի է վերադառնալ այդ հարցին, բայց այս փուլում, մեզ թվում է, որ իմաստ չունի խոսել Բելառուսի տարածքում ռուսական ռազմակայանի տեղակայման մասին: Այս փուլում հարցը փակ է»,- ասել է Մակեյը:

Սակայն նա չի բացառում այս հարցի քննարկմանը վերադառնալու հնարավորությունը:

«Բայց սա չի նշանակում, որ դրան չի կարելի վերադառնալ այն դեպքում, եթե համապատասխան հանգամանքները փոխվեն, ու մենք ստիպված լինենք արձագանքման որեւէ համարժեք քայլեր ձեռնարկել»,- հավելել է Բելառուսի արտգործնախարարը: