ՌԴ Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը ապրիլի 8-ի խորհրդարանական լսումներին հայտնել է, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերություններում առայժմ առաջընթաց չկա:
Նրա խոսքով, ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին կարող է իր ուզածին չափ մատրյոշկա տանել Մոսկվայից, բայց առաջընթաց տեղի չի ունենում:
«Դիմակայության լուրջ հուն կա, որն ապամոնտաժելը, ըստ ամենայնի, հեշտ չի լինի: Այն զգացողությունը, որ ունի մեր ընտրախավը, թե հիմա Քերրին կգա եւ մենք ինչ-որ բանի շուրջ կպայմանավորվենք… Բայց չգիտես ինչու, ամեն անգամ, երբ Քերրին գալիս է, հերթական մատրյոշկան է տանում, բայց առաջընթաց տեղի չի ունենում», — հայտնել է Պուշկովը, մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»:
Նրա կարծիքով, երկխոսության մեջ առաջընթաց չկա այն պատճառով, որ Արեւմուտքի հարաբերությունների տրամաբանությունն առճակատման է ուղղված:




























