ԳԴՀ-ի Ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը հայտնել է, որ 2016-ի առաջին եռամսյակում նվազել է Գերմանիա ժամանող միգրանտների թիվը, հայտնում է   Deutsche Welle-ն: 

Մեզյերն ընդգծել է, որ միաժամանակ աճել է հայրենիք վերադարձող անօրինական միգրանտների թիվը: 

Նախարարի խոսքով, 2016-ի սկզբից ի վեր Գերմանիայում 66 տոկոսով պակաս փախստական է գրանցվել, քան 2015-ի վերջին եռամսյակում: Այս տարվա մարտին ԳԴՀ է եկել ընդամենը 20 հազար մարդ: