Ադրբեջանի բանակում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մի քանի տասնյակ անդամներ են կռվում։ Այս մասին ապրիլի 8-ին կայացած մամուլի ասուլիսին ասել է Արցախյան պատերազմի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանը։
Նա նշել է, որ ադրբեջանական կողմը հատկապես դաժանորեն սպանել է Թալիշ գյուղի բնակիչներին։ «Ադրբեջանում կան ԻՊ հարյուրավոր անդամներ, որոնք խնդիր ունեն պայքարել շիաների դեմ։ Սակայն դա չի նշանակում, որ այս օրերին նրանք չեն կռվում հայերի դեմ։ Ադրբեջանի բանակում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մի քանի տասնյակ անդամներ են կռվում, այդ մասին են վկայում նրանց վայրագությունները Թալիշում եւ ոչ միայն։ Մեր զինծառայողներից շատերին դաժանաբար սպանել են։ Դա ԻՊ ձեռագիրն է»,- հավելել է Տեր-Թադեւոսյանը։




























