Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը: Այս մասին գրում է իտալական Complottisti պարբերականը: Հայաստանի պաշտպանության նախարարությունն ադրբեջանական զինված ուժերին մեղադրում է երկրի հյուսիս-արեւելքում գյուղերի գնդակոծության մեջ:
12 մմ ականանետերից կրակ է արձակվել Կարմիր, Թթուջուր եւ Բաղանիս գյուղերի ուղղությամբ: Վիրավորներ չկան:
«Այս հակամարտությունում երեւում է Ռուսաստանի եւ Թուրքիայի բախումը. վերջինը Մոսկվային մեղադրում է այն բանում, որ նա հայերին է սատարում, իսկ հենց Անկարայի համար Ադրբեջանը շատ ավելին է, քան պարզապես հարեւանը»,- նշում է պարբերականը:




























