Մյանմարի առաջին ժողովրդավարական կառավարությունը ազատել է 138 քաղբանտարկյալների ՝այդ թվում 25 կնոջ, հայտնում է «Սինհուա» գործակալությունը ՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրները:

Գործակալության տվյալներով, ազատություն են ստացել եւս 2000 բանտարկյալներ, որոնք ազատազրկման ժամկետը պետք է կրճատվեր:

Քաղբանտարկյալների ազատումը պայմանավորված է նոբելյան դափնեկիր Աուն Սան Սու Չժիի ջանքերով, որը նույնպես Մյանմարում երկար ժամանակ տնային կալանքում է գտնվել: Աուն Սան Սու Չժին մարտի վերջին խորհրդարանի որոշումով չորս նախարարական պաշտոն է ստացել նոր կառավարության կազմում:

Բանտարկյալներին ազատ արձակելը հարմարեցված է երկրում Նոր տարվա տոնին: «Սինհուայի» տեղեկություններով ուրիշ բանտարկյալներ էլ կազատվեն, բայց գործակալությունը նրանց ճշգրիտ թիվը չի հայտնում: