Սիրիայում մեկ օրում հրադադարի ռեժիմի վեց խախտում է գրանցվել: Այս մասին ասվում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության կայքում:

Ըստ ՊՆ տվյալների՝ մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի խախտումներ են եղել Լաթաքիայում չորս անգամ ու մեկական անգամ էլ Համայում ու Հոմսում:

Լաթաքիա նահանգում այն խմբավորումները , որոնք իրենց դասում են ընդդիմության շարքը, ականանետներից ու համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից գնդակոծել են սիրիական բանակի ստորաբաժանումները Սանդրան, Շմայս ու Նեխշեբբա բնակավայրերի շրջաններում: Այդ գնդակոծությունների հետեւանքով խաղաղ բնակիչ է զոհվել:

Նշում են , որ ռուսական ՕՏՈւ-ն եւ Սիրիայի ՌՕՈւ-ն հարվածներ չեն հասցրել ընդդիմադիր զինված խմբավորումներին, որոնք հայտարարել էին մարտական գործողությունները դադարեցնելու մասին ու ռուսական ու ամերիկյան հաշտեցման կենտրոններին տեղեկություններ հայտնել իրենց տեղակայման մասին: