Միլիարդատեր ու ԱՄՆ նախագահի պաշտոնի համար Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփին հոլիվուդյան Փառքի ծառուղուց հեռացնելու մասին հանրագիրը մոտավորապես 16 հազար ստորագրություն է հավաքել, գրում է NBC News–ը

«Այն փաստը, որ Դոնալդ Թրամփը աստղ ունի այնպիսի հարգելի մարդկանց կողքին, ինչպիսիք են Մերիլ Սթրիփը, Բիլ Մյուրեյը ու Օդրի Հյոփբերնը, ինքնին վիրավորական է: Նախագահի թեկնածուն ու ռիելիթի շոուի նախկին աստղը իր քարոզարշավի սկզբից եւեթ ատելությամբ, սեքսիզմով ու ռասսայական խտրականություններով լի արտահայտություններ է արել»,- ասվում է հանրագրում, որը ստորագրել է 15 հազար 467 մարդ:

Ընդ որում հոլիվուդյան առեւտրի պալատում ասել են, որ Փառքի ծառուղուց աստղը ամենայն հավանականությամբ ոչ մի տեղ չի անհետանա:

Դոնալդ Թրամփը աստղ է ստացել Փառքի ծառուղում 2007-ին: Այդ ժամանակվանից ի վեր այն բազմիցս ենթարկվել է բարբարոսների ու միլիարդատիրոջ հակառակորդների հարձակումներին: