«Հանրապետական» կուսակցությունից ԱՄՆ նախահագի թեկնածու միլիարդատեր Դոնալդ Թրամփն առաջին տեղն է զբաղեցնում հանրապետականների շարքերում, իսկ Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Հիլարի Քլինթոնը առաջին տեղում է իր կուսակիցների շրջանում, հայտնում է Reuters–ը:
Ըստ հարցման, հանրապետականների 42 տոկոսը սատարում է Թրամփին, 32 տոկոսը Թեդ Քրուզին ու 20 տոկոսը ՝ Ջոն Քեյսիկին: Թրամփը հանրապետականների շարքում առաջին տեղում է անցած տարվա հուլիսից սկսած, չնայած վերջին շաբաթներին նրա ցուցանիշները վատացել են:
Մինչդեռ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն էլ առաջին տեղում է «Դեմոկրատական» կուսակցությունում: Հարցումը ցույց է տվել, որ դեմոկրատների 53 տոկոսը նրան է սատարում, իսկ 43 տոկոսը ՝ Բերնի Սանդերսին:
Հարցմանը մասնակցել է 626 հանրապետական ու 668 դեմոկրատ: Հարցումն ունի 4.6 տոկոսային կետի սխալմունք:




























