Սալվադորի գլխավոր դատախազության ներկայացուցիչ Դուգլաս Մելենդեսը հայտնել է, որ խուզարկումներ են արվել Mossack Fonseca պանամական իրավաբանական ֆիրմայի բաժանմունքում, փոխանցում է Reuters-ը:

Հայտնում են, որ խուզարկության ընթացքում առգրավվել են փաստաթղթեր ու սարքավորումներ: Ընդ որում կազմակերպության աշխատակիցներից ոչ մեկը չի ձերբակալվել:

«Այս պահին մենք չենք կարող խոսել որեւէ հանցագործության մասին, այն ամենը ինչ մենք կարող ենք անել այս պահին, արդեն արվել է»,- ասել է Մելենդեսը:

Նա նաեւ հավելել է, որ կառավարությունը վերլուծելու է իր առգրաված տեղեկությունները ու ուսումնասիրելու է ընկերության բոլոր ֆինանսական հաշվապահական ու իրավաբանական ասպեկտները: