Դամասկոսում սիրիական կառավարական զորքերի ու ԻՊ ահաբեկիչների միջև մարտերում զոհվել է հայ զինծառայող: Սիրիայում տպագրվող հայկական «Գանձասար» թերթը հայտնել է, որ զոհվածը Ազատ Ղազարյանն է:

Պարբերականի տեղեկություններով, Ազատ Ղազարյանը Ղամիշլիից է:

Նշենք, որ մինչև արյունալի իրադարձությունների սկիզբը Սիրիայում մոտավորապես 60-70 հազար հայ էր ապրում: Նրանց կեսից ավելին Հալեպում էր բնակվում, իսկ մյուս կեսը Լաթաքիայում, Հոմսում, Ղամիշլիում, Հասակեում, Յակուբիեում, Ռաքքայում, Քեսաբում ու իհարկե մայրաքաղաք Դամասկոսում: