ԱՄՆ-ում կինը հրապարակայնորեն հրացանով կրակել է իր որդիների եւ դստեր iPhone-ների վրա՝ հայտարարելով, որ դրանք կործանարար ազդեցություն են ունենում երեխաների վրա: Այս մասին գրում է Daily Mail-ը:

«Այս գործողությամբ ես չեղյալ եմ հայտարարում իմ երեխաների վրա սոցիալական մեդիայի ազդեցությունը»,- կրակելուց առաջ տեսախցիկի առջեւ բղավում է կինը:

Հոլովակում պատկերված են նաեւ դժգոհ դեմքերով կանգնած աղջիկ եւ երկու տղաներ հետեւում իրենց հեռախոսների ոչնչացմանը: