Երեկ Երեւանի Հալաբյան փողոցում տեղի ունեցած ավտոբուսի պայթյունի վերաբերյալ շուտով պաշտոնական տեղեկություն կհրապարակվի: Այս մասին ապրիլի 26-ին հայտնել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Ես նոր եմ զրուցել քննչական հանձնաժողովի ղեկավար Ավղան Հովսեփյանի ու գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հետ: Շուտով հանրությանը պաշտոնական տեղեկություն կտրվի»,- վստահեցրել է Շարմազանովը:

 

Հիշեցնենք, որ երեկ ժամը 21:51-ին ուղեւորատար ավտոբուսում պայթյուն է որոտացել: Այս պահին հայտնի է երկու զոհերի ու ութ վիրավորների մասին: Հալաբյան փողոցում քննչական միջոցառումները շարունակվում են: