Հղի ամերիկուհին կեղծել է բժշկական փաստաթղթերն ու հայտարարել, որ քաղցկեղ ունի, որպեսզի կարողանա անվճար աբորտ անել: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Fox News-ը:

Արիզոնայի 30-ամյա բնակչուհին նախկինում նույնպես մեղադրվել է խարդախության մեջ:

Կինը հղիության 22-րդ շաբաթում է եղել, սակայն բժիշկները, իմանալով նրա «հիվանդության» մասին, պետության հաշվին աբորտ են արել: Նա նաեւ հայտարարել է, որ քիմիաթերապիա է անցել, ինչը, անկասկած, վնասել է պտղին:

Հիմա պետությունը պահանջում է, որպեսզի կինը 6 հազար դոլարի չափով տուգանք վճարի: