Ճապոնիայում արդեն կարելի է սակուրայի ծաղիկների տեսքով մակարոն վայելել:
Սակուրայի ծաղկման սեզոնն այստեղ ավարտվել է, բայց «Tamaya Seimen» ընկերության շնորհիվ ցանկացած ժամանակ կարելի է հիանալ նուրբ վարդագույն ծաղիկներով, իսկ հետո նաեւ ուտել դրանք: Մակարոնի խմորը գունավորել են բազուկի հյութով: Եփելուց հետո գույնը փոքր-ինչ խամրում է, բայց շարունակում է պահպանել նուրբ վարդագույն երանգը:
Ըստ Kedem-ի, սակուրա-մակարոնի մեկ տուփը վաճառվում է 400 իենով (շուրջ 4 դոլար):





























