Սմարթֆոնները մարդկանց գերակտիվ եւ շեղող են դարձնում: Այս նախանշանները նկատվում են նաեւ հոգեշարժական հիվանդության ժամանակ, որը հայտնի է որպես ուշադրության դեֆիցիտի եւ գերակտիվության համախտանիշ: Այս մասին գրում է Planet Today-ը:

Բրիտանական Կոլումբիայի համալսարանի մասնագետները 220 ուսանողների մասնակությամբ փորձ են անցկացրել՝ նրանց հետեւելով 14 օր:

Առաջին շաբաթվա ընթացքում փորձի մասնակիցների մի մասին խնդրել են առավելագույն սահմանափակել սմարթֆոնի հետ շփումը: Իսկ երկրորդ խմբի մասնակիցները՝ հակառակը, պետք է հաճախ օգտվեցին սմարթֆոնից, մշտապես այն իրենց մոտ պահել:

Ստացված արդյունքների համաձայն, հեռախոսները մեծ ազդեցություն են ունենում մարդու հոգեբանական վիճակի վրա՝ նրան ավելի պակաս ուշադիր դարձնելով, միաժամանակ, նրան գերակտիվ դարձնում, քանի որ անհրաժեշտ է լինում կենտրոնանալ ոչ թե մեկ գործի ուղղությամբ, այլ միանգամից մի քանիսի: