Միչիգանի համալսարանի գիտնականների անցկացրած հետազոտության համաձայն, աշխատանք փնտրելիս կանայք հաճախ պայքարում են փոքր մրցակցությամբ աշխատատեղի համար, մինչդեռ տղամարդիկ նախընտրում են ստանալ մեծ մրցակցությամբ պաշտոններ, ինչը սովորաբար ասոցացվում է ավելի բարձր աշխատավարձի հետ:

Ըստ Gazeta-ի, ուսումնասիրության արդյունքների համաձայն, կանանց 53%-ը եւ տղամարդկանց միայն 41%-ն են վճռել աշխատանքի համար պայքարել քիչ թվով մրցակիցների հետ:

Մասնագետների խոսքով, այս նախընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ այդպիսի ընտրությունն ավելի հաճելի մթնոլորտում եւ ավելի լավ թիմի հետ աշխատելու հնարավորություն է ընձեռում, քան միմյանց հետ թեժ մրցակցության պարագայում: