Գլենդելի ոստիկանության կին լեյտենանտը դատարան հայց է ներկայացրել՝ պնդելով, որ իր աշխատանքային առաջխաղացմանը խոչընդոտում են՝ սեռային պատկանելության եւ հայկական ծագման պատճառով:

Լյուդմիլա Աբրահամյանը հայցում պնդում է, որ կապիտանի աստիճան չի ստացել՝ չնայած լավագույն թեկնածուն էր:

Ըստ mynewsla.com-ի, նա նաեւ հայտարարել է, որ մրցակցել է վեց այլ թեկնածուների հետ, սակայն հանձնաժողովի անդամները հասկացրել են, որ ոստիկանության ղեկավար Ռոբերտ Կաստրոն չէր ցանկանա այդ պաշտոնում տեսնել կնոջ կամ ազգային փոքրամասնության ներկայացուցչի:

Երբ հայտնի է դարձել, որ Աբրահամյանը հայց է ներկայացնելու՝ թեկնածուների ընտրությունը վիճարկելու համար, քաղաքային իշխանությունները հայտարարել են, որ հարցազրույցի երկրորդ փուլ են անցկացնելու, քանի որ հայտնի է դարձել, որ Կաստրոն անօրինական է գործել: Ամեն դեպքում, հայցի համաձայն, հանձնաժողովի նոր անդամները նույնպես ընտրվել են Կաստրոյի կողմից. «նրանցից մեկը ռասիստ է, իսկ մյուսը կապ ունի ոստիկանության ղեկավարի հետ»: