Սեպտեմբերի 30-ին, ժամը 20.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գանգուղեղի հեմատոմա, աջ ձեռքի 2-րդ մատի միջին ֆալանգի փակ կոտրվածք` առանց տեղաշարժի, եւ մարմնի տարբեր շրջանների արյունազեղումներ» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել 20-ամյա Զարուհի Պետրոսյանը:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ 20-ամյա աղջիկը հիվանդանոցում հայտնել է, որ գլխապտույտի հետեւանքով վայր է ընկել:

Նույն օրը, Զարուհի Պետրոսյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ հոկտեմբերի 1-ին, ժամը 3-ին մահացել է:

Հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն: