Ռուսաստանը Թուրքիայի ղեկավարությունից ներողություն, բացատրություններ եւ Սիրիայում խոցված ռուսական Սու-24 ռմբակոծիչի օդաչուի մահվան դիմաց փոխհատուցում է սպասում: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությունը, թե ինքն ուզում է կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն չի հասկանում, թե ինչ է իրենից ակնկալում Մոսկվան, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ես ինձ իրավունք չեմ վերապահում այլ պետության նախագահին որեւէ բան խորհուրդ տալ, դա կոռեկտ չէր լինի, սակայն անհրաժեշտ եմ համարում հիշեցնել մեր երկրի նախագահի բազմիցս արված հայտարարություններն այդ կապակցությամբ»,- ասել էԿրեմլի ներկայացուցիչը՝ հավելելով, որ համանման բացատրություններ են տրվել նաեւ ավելի բարձր մակարդակով:
«Բնականաբար ռուսական կողմը ներողություն, կատարվածի պատճառների բացատրություններ, խոցված օդանավի դիմաց եւ օդաչուի ընտանիքին տրվելիք փոխհատուցում է սպասում»,- ասել է Պեսկովը:





























