Թուրքական արդարադատությունը փորձում է «ծածկադմփոց անել» նոյեմբերի 24-ին ռուսաստանցի օդաչու Օլեգ Պեշկովի սպանության հետ կապված իրավիճակը: Այդ մասին ճեպազրույցին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է ՏԱՍՍ-ը:   

Դիվանագետն ուշադրություն է հրավիրել թուրքական իշխանությունների վերջերս տեղի ունեցած մերժմանը` պատասխանատվության կանչելու Ալփարսլան Չելիկին, որը կասկածվում է ռուսաստանցի օդաչուի սպանության մեջ:  «Թուրքիայի դատախազության նման դիրքորոշումը չի կարող լուրջ մտահոգություն չառաջացնել, - նշել է Զախարովան: Այնպիսի զգացողություն է առաջանում, որ թուրքական արդարադատությունը փորձում է «ծածկադմփոց անել» Չելիկի ձերբակալության հետ կապված իրավիճակը եւ ամեն կերպ տանում է նրան, որ նման շարքային հանցագործի ձերբակալությունը ոչ մի ընդհանուր բան չունի նոյեմբերի 24-ի ողբերգության հետ, ամեն կերպ լռության է մատնվում Օլեգ Պեշկովի սպանության հանցակցության համար ձերբակալվածի իրական դերը»:

«Կոչ ենք անում միջոցներ ձեռք առնել գտնելու եւ պատասխանատվության կանչելու օդաչուի մահվան համար բոլոր պատասխանատուներին` ոչ միայն Չելիկին, այլեւ գործին մասնակից բոլոր գրոհայիններին», - ընդգծել է ՌԴ պաշտոնական ներկայացուցիչը: