Ֆլորիդայում տղամարդը համերգից հետո կրակել է երգչուհի Քրիստինա Գրիմմիի վրա, հետո էլ ինքնասպան եղել:

Դեպքը կատարվել է Օռլանդոյում հունիսի 10-ի երեկոյան: Երգչուհին ու Before You Exit երաժշտական խմբի անդամները ինքնագրեր էին բաժանում համերգից հետո, երբ տղամարդը կրակել է Գրիմմիի վրա, հայտնում է NBC News–ը:

Երգչուհու եբայրը փորձել է բռնել կրակողին, որը սակայն կրակել է ինքն իրեն ու տեղում մահացել: Երգչուհու վիճակը ծայրահեղ ծանր է:

Ոստիկանության տվյալներով հանցագործի մոտ երկու հրազեն կար: Նրա ինքնությունը դեռ չի պարզվել, հանցագործության դրդապատճառը նույնպես հայտնի չէ: