Ռուսական օդանավը խոցելու ժամանակ Թուրքիան ոչ մի հանցանք չի արել, որ ներողություն խնդրի։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին։

Թուրքական IHA գործակալության թղթակցի հետ զրույցում Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին հայտարարել է, թե ռուսական օդանավը խոցելուց հետո իրենք չեն փոշմանել, սակայն տխրել են։

«Թուրքիան ոչ մի հանցանք չի գործել՝ խոցելով ռուսական օդանավը։ Հետեւաբար ներողություն խնդրելու հարց չի կարող լինել։ Մեզ տխրեցնող էր նաեւ օդանավը խոցելուց հետո կատապուլտված ռուս օդաչուի սպանությունը։ Կարծում եմ, որ ռուսներն էլ տխուր կլինեն, որ թուրքական օդային սահմանները դիտավորյալ խախտել են»,–ասել է Նիհաթ Զեյբեքչին։