Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին  Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձի մասին, որում Թուրքիայի նախագահը ներողություն է խնդրել «Սու 24» ռմբակոծիչի խոցման միջադեպի համար:

«Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստացել է Թուրքիայի նախագահ Էրդողանի ուղերձը, որում Թուրքիայի առաջնորդը շահագրգռվածություն է հայտնել՝ ռուսական ռազմական օդանավի կործանմանն առնչվող իրավիճակի կարգավորման կապակցությամբ»,- ասել է Պեսկովը:

Թուրքիայի նախագահը իր ուղերձում ցավակցությունն է հայտնել ռուս զոհված օդաչուի ընտանիքին ու ասել «կներեք», նշել է նա: