Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է տեղեկություն տրամադրել թուրքական կողմից ռուսական Սու-24-ի համար փոխհատուցման հարցի վերաբերյալ: Լրագրողների հետ զրույցում նա չի հայտնել, թե արդյոք այդ թեման քննարկվել է Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի միջեւ երեկվա հեռախոսազրույցի ընթացքում: 

«Այլ տեղեկություն, քան այն, ինչ երեկ ներկայացրել ենք զրույցի վերաբերյալ, չէինք ցանկանա տրամադրել,-ասել է մամուլի քարտուղարը: Անկասկած դեռեւս մեծ աշխատանք կա անելու. բառացիորեն առաջիկա օրերին արտգործնախարարները կսկսեն դա», հայտնում է ՌԲԿ-ն:

Նախօրեին հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը եւ Էրդողանը պայմանավորվել են կարգավորել հարաբերությունները Մոսկվայի եւ Անկարայի միջեւ: Առաջնորդների զրույցի նախաձեռնողը Մոսկվան էր այն բանից հետո, երբ թուրք նախագահը Պուտինին նամակ է ուղարկել, որում ցավակցում է Սու-24-ի զոհված հրամանատարի ընտանիքին: