Թբիլիսիում՝ 19-րդ դարի տներից մեկի տակ, հայտնաբերել են հին ստորգետնյա խորդանոց, որը ժամանակին օգտագործվել է որպես սառնարան: Այս մասին գրում է old.archeo-news.ru կայքը: Գիտնականները պարզել են, որ Շալվա Դադիանի փողոցի վրա գտնվող 32 եւ 34 համարի տները կառուցել են հին աշտարակի ավերակների վրա:Հենց այս տարածքով էր նախկինում անցնում հին Թբիլիսիի սահմանը: Հնագետները հաստատել են գտածոյի ստույգ տարեթիվը եւ պատմական արժեքը: Մասնագետների խորհրդով գտածոն հայտնվել է Զարգացման հիմնադրամի պահպանության ներքո: Նախատեսվում է ամբողջությամբ ամրացնել Շալվա Դադիանի պատմական տները: Միաժամանակ պահպանվելու են պատմական հատվածները, այդ թվում՝ պատշգամբները, վերականգնվելու են բակի նախնական արտաքին եւ ներքին տեսքը, փոխելու են պատուհանները, դռները եւ տանիքները, հին հաղորդակցության ուղիները: