Ուզբեկստանում Նամանգանե քաղաքի բնակիչները ահաբեկիչների մասին ֆիլմի նկարահանումները որպես իրական իրադարձություն են ընդունել, հայտնում են տեղի ԶԼՄ-ները:
Հաղորդվում է, որ հուլիսի 7-ին երկրի իր մեծությամբ երկրորդ քաղաքի բնակչության շրջանում խուճապ է տարածվել. լուրեր են հայտնվել, թե «Չորսու»-ի շուկայում հրդեհ է սկսվել եւ պայթել է ավտոբուսը: Առկա տվյալների համաձայն, իրականում Նամանգանեում ընթանում են «Սրբազան ցանկություն» ֆիլմի նկարահանման աշխատանքները, որը, մասնավորապես, ներկայացնում է «Ուզբեկստանի իսլամական շարժում» ահաբեկչական խմբավորման առաջացման պատմությունը եւ պատճառները: Գործողությունները ծավալվում են 1980-ական թվականներին, 1990-ական թվականների սկզբին:




























