Թուրքիայի Ուրֆայում 3 ոստիկանների սպանած եւ ինքնասպան եղած 17–ամյա երիտասարդի թաղման համար քաղաքապետարանը հրաժարվել է դագաղ տրամադրել, որի պատճառով տղայի դին ծածկոցով փաթաթաված են թաղել։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Ուրֆա քաղաքում ոստիկանների հետ վիճաբանության ժամանակ ոստիկանների վրա կրակած եւ ինքնասպան եղած 17–ամյա Հուսեյն Դողուքան Էրդողանին թաղել են Կայսերի նահանգի Փընարբաշը գյուղում։

Երիտասարդի թաղումն աչքի է ընկել նրանով, որ գյուղի մզկիթի իմամը հրաժարվել է հանգուցյալի հոգեհանգիստն անցկացնել, իսկ գյուղապետարանն էլ հրաժարվել է դագաղ տրամադրել։

17–ամյա երիտասարդի դին ծածկոցով փաթաթված մի քանի ազգականների մասնակցությամբ են թաղել։