Լիտվան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների ձեւաչափով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս մասին, հուլիսի 12-ին, Լիտվայում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչյուսը:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Լիտվայի միջեւ երկկողմ համագործակցության հեռանկարները։ Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ ընթացող բանակցություններին։

Լիտվայի Արտաքին գործերի նախարարն իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների ձեւաչափով հակամարտության խաղաղ կարգավորմանը։

Հանդիպման ընթացքում նախարար Լինկյավիչյուսը նաեւ մեծապես կարեւորել է նաեւ ՀՀ-ԵՄ միջեւ ընթացող բանակցությունների հաջող ընթացքը։