Իշխող «Հանրապետական» կուսակցության մամուլի սրահի բացման համար ծախսվել է 5-6 մլն դրամ: Այս մասին այսօր` հուլիսի 13-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Հարթակն օգտագործվելու է տարբեր միջոցառումների համար, հատկապես առջեւում ՏԻՄ ընտրությունների ժամանակ, երբ սրահն օգտագործվելու է հենց այդ նպատակով: Ավելորդ է խոսել, որ այս սրահում ասուլիսներ կլինեն նաեւ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Մամուլի սրահը գտնվում է ՀՀԿ կենտրոնական գրասենյակում, իսկ ամբիոնի վրա գրված է կուսակցության հասցեն: Թե ինչու է նաեւ հենց հասցեն նշված, Աշոտյանն արձագանքեց.  «Մելիք Ադամյանն այն հասցեն է, որտեղով պետք է անցնի քաղաքական լրահոսը»: