Հյուրանոցների ասոցիացիայի նախագահ Հակոբ Հակոբյանը կարծում է` թյուր կարծիք է ձեւավորվել, թե Հայաստանում հանգիստն ավելի թանկի արժե քան այլ երկրներում:
«Հյուրանոցների ոլորտում մենաշնորհ չկա, կա մրցակցություն, հյուրանոցների առաջարկն ավելի մեծ է, քան պահանջարկը, սխալ է ասել, թե թանկ է: Իսկ եթե մենաշնորհ չկա, գները չեն կարող լինել բարձր: Հենց Դիլիջանում հնարավոր է հինգ հազար դրամով հյուրատուն վարձել: Այլ բան է, եթե ասենք, որ նման հյուրանոցում մնալն այլ երկրում ավելի էժան է»,- այսօր` հուլիսի 14-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հակոբ Հակոբյանը:




























