Նախկին ծանր քաշային բռնցքամարտիկ, Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուեւը կլինի «Բարի գիշեր, երեխանե՛ր» մանկական հաղորդման հաղորդավարը։ Այս մասին նա հայտնել է Instagram-ում։ Նկարահանումների ժամանակ արված լուսանակարի տակ Վալուեւը մեկնաբանել է, որ մանուկ հասակում երբեւէ չէր էլ կարող երազել «իր սիրելի հաղորդումը» վարելու մասին։

«Միթե կարող էի մանուկ հասակում մտածել, որ կդառնամ իմ սիրելի հաղորդման հաղորդավարը։ Այնպես որ բարի գիշեր, մանուկնե՛ր»,– գրել է նա։