Թուրքիայում կոչ են արել արգելել սմարթֆոնների համար նախատեսված Pokemon Go խաղը։ Թուրքիայի իմամների միության նախագահն ասել է, որ խաղը պետք է արգելվի։ Նրա խոսքով՝ խաղն առաջարկում է պոկեմոններ որսալ սրավայրերում, այդ թվում՝ մզկիթներում, ինչն անընդունելի է, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Рokemon Go–ն Nintendo ընկերության խաղն է, որի խաղացողներին առաջարկում են շրջել տարբեր օբյեկտներով, որպեսզի գտնեն վիրտուալ հրեշներին։ Հավելվածը գործարկել էր հուլիսի 6-ին։




























