Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը համաձայն է, որ եթե փաստեր են առկա, ապա կոռումպացված պաշտոնյանները պետք է հայտնվեն փողոցում:

Այսօր` հուլիսի 15-ին, «Երիտասարդ Գործարարների Համահայկական Առաջին Ֆորումի» բացման ժամանակ լրագրողների հարցրին` արդյոք ճիշտ է, որ Հայաստանի կառավարությունը չի ցանկանում կոռումպացված պաշտոնյաներին տեսնել փողոցում, փոխվարչապետը բացասական պատասխան տվեց:

«Հայաստանի կառավարությունը ցանկանում է, Հայաստանի կառավարությունը չի ցանկանում ֆետիշացնել այդ կողմը: Եվ եթե փաստեր լինում են, ապա, բնականաբար, կոռումպացված պաշտոնայները պետք է հայտնվեն փողոցում»,- ասաց նա:

Վաչե Գաբրիելյանի խոսքով` կոռուպցիայի դեմ պայքարի մոտեցումներից Կառավարությունը ընտրել է համակարգայինը: 

«Երբ խոսքը կոռուպցիայի դեմ պայքարի մասին է, կա երկու կողմ` առաջինը` մարդիկ ուզում են պաշտոնյաների տեսնել փողոցում եւ կան համակարգային մոտեցումներ, որոնք վերացնում են կոռուպցիոն հնարավորությունները: Կառավարությունը միտված է համակարգային լուծումներին, աշխատանքներ տարվում են, կա առաջընթաց»,- ասաց փոխվարչապետը: