Թուրքիայի օդային տարածքն ամբողջությամբ փակվել է՝ կապված երկրում ռազմական հեղաշրջման փորձի հետ: NTV-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:
«Մենք կխոցենք բոլոր օդանավերը, որոնք կթռչեն առանց մեր զինված ուժերի հրամանատարության թույլտվության: Մենք կպատասխանենք օդից եւ ցամաքից հարվածով»,- ասել է վարչապետը:
Նշենք, որ հուլիսի 15-ի երեկոյան լրատվամիջոցները հաղորդեցին Թուրքիայում զինված հեղաշրջման փորձի մասին:
Անկարայի եւ Ստամբուլի փողոցներում ռազմական տեխնիկա է հայտնվել, կրակոցներ են հնչել, պայթյուններ որոտացել: Մի խումբ զինվորականներ հայտարարել են երկրում իշխանությունը գրավելու մասին:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է իրադարձությունների անօրինականության մասին:





























