Ադրբեջանում Թուրքիայի նախկին դեսպան Ավնի Քարսլըօղլուն հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից տուժած անձանց թվում է։

Hürriyet–ի փոխանցմամբ՝ ռազմական ուղղաթիռից արձակած կրակի հետեւանքով Անկարայում գտնվող դեսպանը ոտքից վիրավորվել է։ Հոսպիտալացված դիվանագետը բուժօգնություն ստանալուց հետո կարողացել է ինքնուրույն գնալ տուն։

Հիշեցնենք, որ հեղաշրջման հետեւանքով զոհվածների թիվը հատել է 260-ի սահմանը։