Իսպանիայի ոստիկանությունը հանձնարարականներ է հրապարակել հանրահայտ Pokemon Go վիրտուալ խաղի մասնակիցների համար։
Օգտատերերին հիշեցրել են, որ նրանք իրական աշխարհում են գտնվում, որտեղ կան այնպիսի օբյեկտներ, ինչպիսիք լուսակիրն ու ավտոմեքենաներն են, հայտնում է BBC–ն։
Nintendo ճապոնական ընկերության արտադրած խաղում օգտատերերը զվարճալի հրեշներին փնտրում են աշխարհի ամենատարբեր վայրերում, որոնք նշված են շրջակա միջավայրի քարտեզի վրա։
Բարսելոնի ոստիկանությունն ավելի վաղ փրկել էր 2 ճապոնացի զբոսաշրջիկի, որոնք պոկեմոն փնտրելիս մտել էին բանուկ մայրուղու թունելը։
Ոստիկանությունը հիշեցնում է, որ GPS տեխնոլոգիաների շնորհիվ խաղացողների գտնվելու վայրը հայտնի է դառնում այլ օգտատերերի, ինչը նրանք խոցելի է դարձնում գողերի համար՝ հասկացնելով, որ տան տերը բացակայում է։





























