Brexit-ը չի նշանակում, որ Մեծ Բրիտանիան հրաժարվում է Եվրոպայում իր դերից: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը:
Նրա խոսքով՝ Բրիտանիայի համար կենսական անհրաժեշտություն է Եվրոպայի հետ սերտ համագործակցությունը՝ կապված ահաբեկչության աճող վտանգի հետ: Ջոնսոնը նշել է, որ ԵՄ-ի կազմից դուրս գալու մասին որոշումն ընդունվել է ժողովրդի կամքով, բայց դա չի նշանակում, որ «մենք լքում ենք Եվրոպան»:
«Մենք մտադիր չենք հրաժարվել Եվրոպայում առաջատար դերից եւ բոլոր տեսակի համագործակցությունից: Հաշվի առնելով Նիսում եւ Թուրքիայում տեղի ունեցած սարսափելի իրադարձությունները՝ մենք պետք է միասին աշխատենք»,- ասել է բրիտանացի պաշտոնյան:





























