Քեմբրիջի դքսուհու Քեյթ Միդլթոնի քույրը՝ Փիփա Միդլթոնը, ամուսնանում է, հայտնում է Hello Magazinene–ը։Նրա ընտրյալն է հեջային ֆոնդի ղեկավար Ջեյմս Մեթյուսը։
Ըստ առկա տվյալների՝ Մեթյուսն առաջարկ է արել Քեյթ Միդլթոնի քրոջն անցյալ հանգստյան օրերին։
32-ամյա Միդլթոնի համար առաջարկը բացարձակապես անսպասելի է եղել, այն ուրախացրել է նաեւ նրա մտերիմներին, այդ թվում՝ ծնողներին։ Հաղորդվում է, որ սկզբում 40-ամյա Մեթյուսը Միդլթոնի ձեռքը խնդրել է նրա հորից։
«Մայքն ու Քերոլը շատ երջանիկ են։ Նրանց դուրս է գալիս Ջեյմսը, եւ նրանք վստահ են, որ նա Փիփային կերջանկացնի»,– հայտնում են աղբյուրները հարսնացուի ծնողների արձագանքի մասին։
Զույգը սկսել էր հանդիպել 2012-ին, հետո նրանք բաժանվել էին, եւ վերջին 3 տարին Միդլթոնը սիրավեպ ուներ բանկիր Նիկո Ջեքսոնի հետ։ Երբ նրանց սիրավեպն ավարտվեց, շշուկներ հայտնվեցին, որ Քեմբրիջի դքսուհու քույրը հանդիպում էր Մեթյուի հետ։ Այդ շշուկները հաստատվեցին։
.jpg)





























